Լեհաստանում հայեր և չեչեններ են ձերբակալվել ֆուտբոլի երկրպագուների հետ ծեծկռտուքը կանխելու նպատակով
Երկուշաբթի առավոտյան Լեհաստանի Կրակով քաղաքի ոստիկանությունը առևտրի կենտրոններից մեկի մոտ Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքացու է ձերբակալել՝ հայկական և չեչենական ծագմամբ, որոնք պատրաստվում էին ծեծկռտուք սարքել տեղի երկրպագուների հետ:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ հղում անելով լեհական TVN24 հեռուստաալիքին, ոչ պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների թվում հայեր և չեչեններ են եղել, որոնք պատաստվում էին հանդիպել «Կրակովիա» ֆուտբոլային ակումբի կարգազանց երկրպագուների հետ:
Աղբյուրը նշում է, որ հակամարտությունը նրանց միջև ծագել է ծխախոտի անօրինական վաճառքի բիզնեսի պատճառով:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է սառը զենք, այլ վտանգավոր առարկաներ և թմրանյութեր: Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում նրանց բնակարաններում:

















































