Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Պետք չէ սեփական կադրերի անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը

 

Հասարակական գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում ինստիտուցիոնալ կաթվածի մեղավորը նախորդ իշխանություններն են, որոնք երկիրը տարել են համակարգային ձախողման։

Չալաբյանը բերում է Երևանի քաղաքապետարանի օրինակը՝ նշելով, որ ճիշտ չէ սեփական կադրերի անփորձությունն ու անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։

Գրառումն ամբողջությամբ նենրկայացնում ենք ստորև․

«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում են վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

Սա շատ լուրջ պնդում է, և համապատասխան լուրջ վերլուծության կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ տարբեր երկրներում պետական և մասնավոր կառույցների համակարգային կարողությունների ուսումնասիրությամբ և զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտությունն է, և կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առավել ևս, որ նման հետազոտություն իմ թիմի հետ Հայաստանում ևս իրականացրել եմ 2017 թ․ին։

Եթե համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շվեյցարիայի հետ, դրանք ակնհայտ թույլ են։ Եթե դրանք համեմատենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռևս հետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանությունների օրոք և կոռուպցիայի մակարդակն էր ակնհայտորեն բարձր, և որը պակաս ակնհայտ էր, շատ կառույցներ գործում էին իմիտացիոն տրամաբանությամբ, երբ ավելի շատ գործունեություն էին ցույց տալիս, քան իրական արդյունք։ Դրանով հանդերձ, խոսել, որ նախորդ իշխանությունները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, ևս չափազանցություն է, և հակասում է առողջ տրամաբանությանը, և ահա թե ինչու։

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր, և դադարեր գործել։ Իրականությունը սակայն այն է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմանները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի (և դա առանց լուրջ կադրային փոփոխությունների), ՊԵԿ-ը զգալիորեն ավելացրել է հարկերի հավաքումը (նույնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունությունը և ցածր ինֆլյացիան։ Այս բոլոր կառույցները, առանց բացառության, ղեկավարում են նախորդ համակարգի օրոք ձևավորված կադրերը, և նրանք իրենց գործը, թեև ոչ իդեալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապես մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաև ցույց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին։

Պատկերը իհարկե ամենուրեք չի այդպես։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինյանի բերած կադրերը, կան և քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մեկը դարձել է Երևանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսորեն ընկղմվում է խրոնիկ ճգնաժամի մեջ, և դա միակ օրինակը չի։ Բայց ա՞րդյոք ճիշտ է սեփական կադրերի անփորձությունը և անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցե պարզապես պետք է ընդունել, որ երկրում յուրաքանչյուր ոլորտում պետք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան մի կողմից կայունություն ապահովել, որպեսզի վիճակը չվատանա, մյուս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպեսզի իսկապես մի հրաշալի օր, մենք մեր կարողությունների մակարդակով հավասարվենք աշխարհի առավել զարգացած երկրներին։ Իշխանությունն էլ այդ պրոֆեսիոնալների համար պետք է գործունեության թափանցիկ և գրավիչ պայմաններ ապահովի, որպեսզի մարդիկ հաճույքով իրենց գործն անեն, և կոռուպցիայի մասին նույնիսկ չմտածեն։

Առայժմ սակայն դա տեղի չի ունենում։ Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ

մեղավորների և թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պետք չի ոչ թշնամիների թիվը ավելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիվներ հայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նույն ճանապարհով (մասնավորապես, Արևելյան Եվրոպայում)՝ նվազեցնելով համակարգային կոռուպցիան, և բարձրացնելով պետական կառավարման կարողությունները։ Պետք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, և հետևողական ներդնել, այդ դեպքում լրիվ այլ արդյունք կստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայվ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին հաջողություն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ»։