Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային լցանավ է կալանել
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում օտարերկրյա նավթային լցանավ է կալանել, որը նավթ էր տեղափոխում դեպի արաբական երկրներ, հաղորդում է BBC-ն՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղումով:
Հաղորդման համաձայն՝ լցանավը մաքսանենգությամբ 700 000 լիտր վառելիք է տեղափոխելիս եղել, անձնակազմի 7 անդամները կալանավորվել են:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խստացրել էր Իրանի նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցները:
Սա Իրանի կողմից նավթային լցանավի կալանման արդեն երկրորդ դեպքն է: Հուլիսի 13-ին Իրանի առափնյա անվտանգության աշխատակիցները Պանամայի դրոշի տակ նավարկող նավ էին կալանել: Ավելի ուշ Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ էր կալանվել:
ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին պայթուցիկ սարքերի միջոցով մայիսին և հունիսին Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակման համար: Իրանական կողմը հերքում է մեղադրանքները:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում