Սև և Ազովի ծովերում փոթորիկ է սպասվում
Սև և Ազովի ծովերի նավահանգիստներում և ջրային տարածքներում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ պայմանավորված ցիկլոնի տեղաշարժմամբ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների հարցով պետական ծառայությունը:
Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ակնկալվում է քամու ուժգնացում վայրկյան 25-28 մետր արագությամբ, իսկ ալիքների բարձրությունը Սև ծովում կհասնի 30-40 դմ-ի:
Բացի այդ, փրկարարները նախազգուշացնում են Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի մարզերում ուժեղ ամպրոպախառն անձրևների, քամու ուժգնացման և փոթորկի մասին: Առանձին շրջաններում կանխատեսում են քամու ուժգնացում մինչև 30 մետր/վայրկյան արագություն և կարկուտ:

















































