Քիմ Քարդաշյանը ներկայացել է եղբոր մոդելավորած վերնաշապիկով (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի մոդելավորած Halfway Dead մարզաշապիկով, գրում է Daily Mail-ը:
38-ամյա Քիմը ի ցույց է դրել սլացիկ ոտքերը՝ կրելով միայն վերնաշապիկ, որի վրա պատկերված է եղել կիսալուսնի տակ քայլող կնոջ պատկեր:
Քիմը վերնաշապիկը համադրել է մոխրագույն սպորտային կոշիկների հետ: Լուսանկարում նա բարձր հավաքած մազերով և թարմ դիմահարդարմամբ է:
32-ամյա Ռոբը իր հագուստի սեփական շարքը թողարկել է դեռևս հունիսին՝ Diamond Supply Co հագուստի ապրանքանիշի հիմնադիր և դիզայներ Նիք Լաշիի հետ համատեղ:
Շարքը ներառում է վերնաշապիկներ, երկարաթև շապիկներ, սպորտային տաբատներ, պայուսակներ, որոնց մի մասը զարդարված է գրաֆիկական տպագրությամբ:
Քարդաշյանների ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները միացել է դստերը և կրել է որդու մոդելավորած վարդագույն Halfway Dead սպորտային շապիկը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում