66-ամյա Բրիջիթ Մակրոնը երիտասարդացնող վիրահատության է դիմել. The Daily Mail
Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմանուել Մակրոնի տիկին 66-ամյա Բրիջիթ Մակրոնը երիտասարդացնող վիրահատության է դիմել, գրում է Daily Mail-ը:
Ֆրանսիայի առաջին տիկինը ամուսնուց մեծ է 25 տարով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայի առաջին տիկինը փորձում է հումորով վերաբերվել տարիքային տարբերությանը վերաբերող հարցերին, նա ակնհայտորեն չի պատրաստվում ծերանալ:
Չնայած տարիքային պատկառելի տարբերությանը՝ ամուսիններն արդեն 12 տարի միասին են ապրում՝ ուշադրություն չդարձնելով անձնագրում առկա թվերին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Բրիջիթ Մակրոնին նկատել են Փարիզի էլիտար կլինիկայում խորհրդատվություն ստանալիս:
Հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, Մակրոնը երիտասարդացնող պրոցեդուրա է անցել՝ անզգայացման տակ մնալով մոտ երեք ժամ։ Թե կոնկրետ ինչ վիրահատություն է կատարվել, հայտնի չէ։ Մի քանի ժամ անց նախագահի կինը լքել է հաստատությունը՝ չորս թիկնապահների ուղեկցությամբ:

















































