Գերմանիայում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավվել
Գերմանիայում Համբուրգ քաղաքում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել, հաղորդում է Gazeta-ն՝ Guardian-ի վրա հաղումով:
Համբուրգի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ կոնտեյները հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ, այն բերվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից: Ապրանքն ուղարկվել է Բելգիայի Անտվերպեն քաղաք:
Նախ թմրանյութ տեղափոխողները նշել են, որ կոնտեյների ներսում սոյա է: Մաքսայինները 221 սեւ պայուսակ են հայտնաբերել, որում 4200 տուփ կոկաին է գտնվել: Նշվում է, որ թմրանյութը ոչնչացվել է անվտանգության նկատառումներով:

















































