Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կառավարությունը կրկնում է նախորդ իշխանության տնտեսական քաղաքականությունը. Հրանտ Բագրատյան

2019-ի կեսերի դրությամբ կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես կրկնում են նախորդ իշխանության պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Վերջինս ծավալուն վերլուծություն է հրապարակել տնտեսական հեղափոխության ներկայիս պատկերի վերաբերյալ։

«Անցում ներդրումային զարգացման

1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի ¬մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջինք կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից (8.9%)։ Ինչպես և նախկինում գերակշռում է սպառման գերակայությամբ պայմանավորված տնտեսական աճի մոդելը. եկամուտների ավելացումը (ինչպես աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ տրանսֆերտների հաշվին) հանգեցնում է պահանջարկի աճին, ինչն իր հերթին մեծացնում է արտադրության կամ ներմուծումների ծավալները։ Նման մոդելի գոյության պայմաններն են. դրամի կայուն փոխարժեքը, բարձր տոկոսադրույքները, բանկային պահուստների բարձր մակարդակը, արտահանման նկատմամբ ներմուծումներին գերապատվություն տալը, աշխատուժի արտահանումը (շատ տրանսֆերտներ ստանալու համար) և դրա հետ կապված մարդկանց արտագաղթը, ներքին խնայողությունները ներդրումների վերածելու մեխանիզմների ու ինստիտուտների բացակայությունը, ներդրումային բանկերի ու ֆոնդերի բացակայությունը, տնտեսության մեջ դինամիկ կառուցվածքային փոփոխությունների անհնարինությունը, անուղղակի հարկերի գերակայությունը, հարստության կենտրոնացումը (ավելի արագ, քան թե եկամուտների կենտրոնացումը) և այլն։ Կարծում եմ 2019-ի և 2018-ի էլ ավելի բարձր արտագաղթի տեմպերը, քան նախկինում, ասվածի վկայությունն է։ Մոդելին բնորոշ գծերից է նաև մասնավոր սպառման բարձր տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Առանձին տարիներին սպառումը նույնիսկ գերազանցել է ՀՆԱ-ն։ 2018-2019-ին այս խնդիրը չլուծվեց։ Սպառումը կայուն կերպով կազմում է ՀՆԱ 95-99%-ը։ Այս մոդելը սկսեց ձևավորվել 1998-ին (երբ ԱԱՀ-ն սկսեցին գանձել սահմանին) և ավարտվեց 2001-ին, երբ հայտնվեցին առաջին տրանսֆերտներն ու ԿԲ-ն մատը մատին չխփեց դրանք լրիվ կամ մասնակիորեն ստերիլիզացնելու կապակցությամբ։

2. Նման մեխանիզմները քիչ թե շատ քանակական տնտեսական դինամիկա էին ապահովում մինչև 2007թթ՝ վերականգնողական աճի շրջանակներում։ 2008-ի ճգնաժամը հզոր հարված էր ՀՀ տնտեսությանը։ Պարզ դարձավ, որ ելքը իննովացիոն զարգացումն է։ Այս մեկն արդեն չէր կարող իրականացվել սպառման ընդլայնման, ցածր գնաճի, բանկային բարձր տոկոսներով վարկավորման (վարկավորվում են գործող բիզնեսները և ոչ թե ներդրումները), կայուն փոխարժեքի, ցածր ներդրումային ակտիվության, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում և այլն։ 2008-2017թթ ՀՀ-ում մակրոտնտեսական քաղաքականությունն ավելի շուտ աչքակապություն էր։ 10 տարում խոստացված 91 տոկոսի փոխարեն ստացվեց ՀՆԱ 25% հավելաճ, այն էլ ԱՎԾ կողմից կեղծիքների շնորհիվ։ Երկրի ղեկավարությունն ու տնտեսական ոլորտի պահասխանատուներն իմ բազմաթիվ ահազանգներն արհամարհեցին։ Հիմա էլ, 2018-ի հետո, նրանք չեն հավատում, որ տնտեսավարման վերը նշված մոդելն այլևս սպառված էր։

3. 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո, դժբախտաբար, չնայած տնտեսական հեղափոխության մասին խոստումներին, տնտեսավարման մոդելը մնացել է նույնը. ներդրումներն անկում են ապրել, զուտ խնայողությունների (հանած ավանդների կապիտալիզացիան) աճ չկա, ԿԲ-ն վեր է ածվել "change office"-ի, ԱՎԾ-ն սկսել է ստել նոր թափով տնտեսական աճն հավելագրումներ անելով տնտեսության այլ ճյուղերի հետ հարակից կապ չունեցող և անկայուն աճի աղբյուր հանդիսացող գործունեության ոլորտներում (խաղեր, զվարճություններ, ավտոմեքենաների, բնակարանների վաճառք, կուտակայինի ընդլայնման հետ կապված մակրոտնտեսական վիճակագրության խեղաթյուրումներ և այլն), տնտեսության մեջ առկա են հետընթաց կառուցվածքային փոփոխություններ, ներմուծումների աճի տեմպը որպես կանոն, գերազանցում է արտահանման աճի տեմպին։ Հատկանշական է, որ դրամը քաջաբար պայքարում է և հաղթում է իր իսկ պահուստին՝ դոլարին (ժամանակակից տնտեսագիտությունը սա համարում է կատարյալ անհեթեթություն)։ 2019-ի կեսերի դրությամբ կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես կրկնում են նախորդ իշխանության պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված տնտեսական քաղաքականությունը։ Վարչապետը ցնծությամբ հայտարարում է ուսուցիչների աշխատավարձի ու կենսաթոշակների 10% բարձրացման մասին, չնայած 2018-2019թթ "սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների" գներն արդեն բարձրացել են ավելի քան 6 %։ Եկամուտների նոր բարձրացումից հետո, բնական է, տեղի կունենա գների հավելյալ աճ։ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայտնվել ենք "սպառողական ծուղակում". եկամուտների բարձրացումը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը, ինչն էլ իր հերթին լճացնում է մարդկանց կենսամակարդակը երկարատև ժա անակահատվածում։

4. Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է անցնեն նոր տնտեսական քաղաքականության. առաջարկի խրախուսման հիման վրա։ Պետք է խրախուսել ներդրումները։ Դրանք այլևս պետք է կրեն մասսայական բնույթ և ոչ թե լինեն կառավարության ու առանձին մեծահարուստ գործարարների պայմանավորվածության արդյունք։ Ներդրումներ ասելով մենք հասկանում ենք իրավաբանական և ֆիզիկական անձանց ծախսերը հիմնական կապիտալի տարրերի, բիզնեսի նոր տեսակների համար շրջանառու միջոցների ձևավորման, տեխնոլոգիաների ձեռք բերման և աշխատակիցների կրթության բարձրացման կապակցությամբ։ Տնտեսական զարգացման մեր մակարդակի դեպքում պետք է հիշել, որ ՀՆԱ նկատմամբ 10% ներդրումներն ի վիճակի են ապահովել ավելացված արժեքի աճ 3%-ի չափով։ Երկնիշ տնտեսական աճի համար ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ 30%-ը։ Խոսքն այնպիսի տնտեսական աճի մասին է, ուր կա ավելացված արժեք և հարակից ոլորտների աճ։ Ներկայումս զարգացած երկրները միջին հաշվով սպառում են ՀՆԱ 75%-ը, ներդնում՝ 25-ը։ Միջին զարգացած երկրները բաժանվում են 3 խմբի։ Առաջ ընկածներն ներդնում են այնքան, ինչքան սպառում են (Չինաստան) , "միջին" միջինները գտնվում են 75-25 հարաբերության մեջ (Բելառուս), իսկ հետամնաց միջինները (Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) սպառում են ՀՆԱ 88-95%-ը։ Աղքատ երկրներում, որպես կանոն, սպառումը հավասար է կամ նույնիսկ մեծ է ՀՆԱ-ից։ Ժամանակակից ներդրումային տնտեսական քաղաքականության դեպքում ներդրումները բառի բուն իմաստով "արտադրվում" են ՀՆԱ աճին զուգընթաց։ Ի տարբերություն "կոնվենցիոնալ" ներդրումային քաղաքականության, երբ այս կամ այն երկրի ղեկավարը, կառավարության անդամը անհատ խոշոր ներդրողների "որս" են կազմակերպում, ամպագոռգոռ օրենքներ են ընդունում ներդրումների (հատկապես օտարերկրյա) պաշտպանության վերաբերյալ, "արտադրական" ներդրումները հիմնվում են ոչ թե օրենքների, այլ ինստիտուտների վրա։ Արևմուտքում լայն տարածում են գտել այնպիսի ներդրումային ինստիտուտներ (փոխադարձ հիմնադրամներ, ներդրումային գրասենյակներ, դրամական շուկայի փոխադարձ ֆոնդեր, կուտակային կենսաթոշակներ), որոնց պարագայում մարդը ներդրում կատարելով սպառում է և սպառելով ներդրում է։ Սրանք ներդրումային վարքի յուրահատուկ ինստիտուտներ են, ուր բարեհաջող լուծում է գտնում ներդրումների և սպառման միջև առկա հավերժական հակասությունը։

5. ՀՀ-ում և սփյուռքում ներդրումների ինստիտուցիոնալ տարբերակը զարգացնելու համար, նկատի ունենալով այդ 2 համույթների եկամուտների միջին մակարդակի տարբերությունը, պետք է կատարել հետևյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։

5.1. Օրենսդրորեն սահմանել "Ներդրումներ ՀՀ-ում" հասկացությունը, տալ դրա բնորոշումը, սահմանել հաշվապահական հաշվառման կարգը և բացառել դրանց հարկումը։ Ըստ իս, ներդրումները պետք է ընդգրկեն հիմնական կապիտալի վրա կատարված ծախսերը, առաջին անգամ շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար ծախսերը (բիզնեսի ընդլայնման պարագայում համապատասխանաբար շրջանառու միջոցներ հավելաճը), տեխնոլոգիաների ձեռք բերման և անձնակազմի կրթության ծախսերը։

5.2. Ստեղծել սուվերեն նեդրումային հիմնադրամ՝ պետության կողմից երաշխավորելով նշված հիմնադրամում ցուցարկված ներդրումային ծրագրերը (նախևառաջ, հանրային օգտագործման օբյեկտների մասով)՝ ներդնողներին համապատասխան փայեր վաճառելու միջոցով։

5.3. ԿԲ կողմից յուրաքանչյուր տարի ստերիլիզացնել ՀՀ փոխանցվող տրանսֆերտների մի մասը և այն ներդնել վերը նշված հիմնադրամում այն նախագծերի մեջ, որտեղ պետության մասնակցությունը նպատակահարմար է ճանաչվել։

5.4. Վերափոխել բանկային համակարգը և ունիվերսալ բանկային համակարգից անցնել մասնագիտացված (ըստ գործունեության ոլորտների ու ճյուղերի) բանկային համակարգի։

5.5. Իջեցնել առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի և վարկավորման պահուստավորման տնտեսական նորմատիվները (ներդրումային վարկավորման պարագայում), թույլատրել ներդրումային բանկերը, գործնականում կիրառելի դարձնել "վարկի դիմաց փայ" (կամ բացառել գրավը) ներդրումային ֆինանսավորման տարբերակը։

5.5. Իջեցնել առևտրային բանկերի, ԿԲ-ի, ընկերությունների, անհատ ձեռնարկատերերի սպառման օրենսդրական սահմանները։ Մասնավորապես, առևտրային բանկերի ևԿԲ-ի համար սահմանել աշխատավարձի մեծության լիմիտներ (ըստ ծառայության տեսակի) բանկային ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառելու իմաստով։ Դրանից վերև աշխատավարձի վճարումները պետք է կատարվեն հարկումից հետո մնացած շահույթի հաշվին։

5.6. Ուժեղացնել ԿԲ և առևտրային բանկերի միջև վարկավորման կոմերցիոն ասպեկտը, հսկողություն սահմանել վերավարկավորման նկատմամբ, իջեցնել ծախսերը, ԿԲ-ն դարձնել շահութաբեր և արդեն 2020-ին սրա հաշվին տալ բյուջեի եկամուտների 2, 2021-ին՝ 4, 2022-ին՝ 6, 2023-ին՝ 8 և 2024-ին` 10 տոկոսը։

5.7. Պետական արժեթղթերի վաճառքը քաղաքացիներին, անհատներին (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս) իրականացնել ինչպես բանկերի միջոցով, այնպես էլ անմիջականորեն։

5.8. Դրամի պահուստային արժույթի (դոլարի) էմիսիայի արդյունքում առաջացած տատանման պարագայում խուսափել "լողացող" փոխարժեքից։ Նման բան լինել չի կարող։ Պետք է խստորեն հետևել հետևյալ կանոնին. տնտեսավարման ներդրումային մոդելի պարագայում բացառել ազգային արժույթի արժևորումը։ Դրա հետ կապված ԿԲ-ն պետք է անհրաժեշտության դեպքում արագորեն ավելացնի փողի մասսան ու զանգվածը։ 10-15 տարի հետո, երբ տնտեսությունը կապրի խորը կառուցվածքային փոփոխություններ, կարելի կլինի փոխել ինչպես տնտեսվարման մոդելը, այնպես էլ արժութային քաղաքականության սկզբունքները։

5.9. Ամեն տարի դրամի փոխարժեքը պահուստի նկատմամբ իջեցնել 0.2-0.3%-ով։

5.10. Գնաճային մակարդակը բարձրացնել 4-6.5% միջակայք։ Ցածր գնաճի պայմաններում տնտեսության մեջ ԱԱ գեներացնող ճյուղերի տեսակարար կշիռը չի կարող էականորեն բարձրանալ։

5.11. Գործող կուտակային կենսաթոշակային համակարգի կապիտալիզացիայի ժամկետը 45 տարուց իջեցնել 10-ի և դրանց միջոցները ուղղել բացառապես ՀՀ տարածքում իրականացվող ներդրումների ֆինանսավորմանը։

5.12. Արագորեն գործարկել ՀՀ ֆոնդային բորսան։ 2019-ի 2-րդ կիսամյակից բոլոր առևտրային բանկերը օրենքի ուժով դարձնել ԲԲԸ և մտցնել բորսա, այնուհետև այդպես վարվել մի շարք մենաշնորհների (ցանցեր, գազպրոմ, ԵԿԳ, Քաջարան, Ալավերդի, բենզին և այլն) հետ, իսկ ապա գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյակտների հետ՝ պարտադրելով ամեն տարի բաժնետոմսերի էմիսիա։ Պետք է հասնել նրան, որ աշխարհում յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր բնակիչ (նաև օհարները) առանց խնդիրների հենց տանը համակարգչի առջև նստած կարողանա ձեռք բերել բորսայում սակարկվող ցանկացած ընկերության բաժնետոմս։

5.13. Պետության հովանու տակ հիմնել "Հայկական բիզնես ֆորում" կազմակերպությունը և յուրաքանչյուր տարի անցկացնել ներդրումային համաժողով հայերի, օտարերկրացիների, խոշորագույն ընկերությունների, կառավարական այրերի, գիտնականների մասնակցությամբ (ինչպես Դավոսում, Շանհայում, Կրինիցայում, Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում և այլն)։ Այստեղ պետք է կնքել տարվա հիմնական ներդրումային կոնտրակտները։

5.14. Արդեն 2020-ից վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։ Սա ներդրողների համար կհանգեցնի հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը ժամանակի մեջ։ Բացի դա արդյունքում կբարձրանա ուղղակի հարկերի տեսակարար կշիռը։

5.15. Չշտապել եկամտահարկի միասնական սանդղակի հարցում։ Այն պարզեցնել, մոտեցնել շահութահարկին, բայց թեթևակի տարբերակել։

5.16. Մտցնել եկամուտների և գույքի համատարած հայտարարագրում բոլորի համար։ Դրանից հետո քաղաքացիներին տարեվերջին վերադարձնել բոլոր գնումների (տարբերակ՝ միայն սննդամթերքի, դեղորայքի և կրթության) մինչև 3 տոկոսը հարկային զեղչի տեսքով։ Սա կարելի է անել հատուկ մշտական քարտերի կամ էլ գործող նույնականացման քարտերի միջոցով։ Արդյունքում ՀԴՄ-երի անհրաժեշտությունը կվերանա։

5.17. Էականորեն ավելացնել գույքահարկի դերն ու տեսակարար կշիռը բյուջեի եկամուտների մեջ։ Սա վերաբերվում է հատկապես խոշոր չափսերի գույքին։ Ընդ որում արտադրական նպատակներով օգտագործվող գույքի և տարածքների համար կիրառել ահռելի զեղչեր։

5.18. Էականորեն ընդլայնել շրջանառության հարկի դերը։ Այն տարբերակել ըստ գործունեության տեսակների և աստիճանաբար իջեցնել ԱԱՀ-ի դերն ու նշանակությունը։

5.19. Հետայսու բացառել արտաքին փոխառությունների ու վարկերի հաշվին սպառմանն ուղղված միջոցառումների, վերանորոգումների, շրջանառու միջոցների համալրման և այլն ֆինանսավորումը։ Պետության կողմից կամ պետական երաշխիքների հաշվին արտաքին պարտքի ավելացումը բացառապես թույլատրել միայն նոր հիմնական կապիտալի տարրերի ֆինանսավորման և/կամ տեխնոլոգիաների տրանսֆերտի դեպքերում։

5.20. Ներդրումային զարգացման պարագայում ուղղակի հարկերի (եկամտահարկ և շահութահարկ) 30-50% ուղղել ՏԻՄ բյուջե, շահագրգռել վեջիններիս տնտեսական աճի տեղայնացման, մասնակցության մեջ։ Սկզբից ձևավորել տեղական և նոր միայն հանրապետական բյուջեն (ի դեպ, սա նաև Սահմանադրության պահանջն է)»։