Ճապոնիայում մահապատժի են ենթարկել երկու անձի
Ճապոնիայում եկու անձանց մահապատժի են ենթարկել, հաղորդում է Kiodo գործակալությունը:
Մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում: Մահապատիժն իրականացրել են առավոտյան արդարադատության նախարար Տակասի Յմասիտայի հրամանով: Վերջին անգամ պատժի բարձրագույն միջոցը Ճոպնիայում կիրառվել էր անցյալ տարվա դեկտեմբերին երկու կալանավորների դեմ, իսկ ավելի վաղ՝ հուլիսին:
Այժմ Ճապոնիայում մահապատժի է սպասում ավելի քան 100 մարդ:
Որպես կանոն, մահապատիժները կատարվում են կախաղանի միջոցով, բայց ոչ միանգամից, այլ դատավճռից մի քանի տարի անց:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ճապոնիային կոչ են անում վերացնել պատժի այս անմարդկային ձեւը: Դատապարտյալը կարող է տարիներով սպասել մահապատժին, բայց այդ մասին իմանալ միայն պատժի կատարման օրվա առավոտը: Ճապոնացիները արտասահմանից քննադատություններին պատասխանում են, որ ի տարբերություն այլ երկրների, Ճապոնիայում հանցագործության վայրում հանցագործներին չեն կրակում:

















































