Խորվաթիայի մայրաքաղաքում խանդի հողի վրա իրականացված հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի Կայզերիցա թաղամասում երեկ երեկոյան հրազենային վնասվածքներով 6 մարդու դի է հայտնաբերվել, գրում է ria.ru-ն՝ տեղի ոստիկանությանը հղումով:
Նախնական տվյալներով՝ սպանություններն իրականացրել է տղամարդը, որն այս պահին թաքնվում է ոստիկանությունից: Սպանության դրդապատճառները, հավանավար, նախկին կնոջ և նրա նոր սիրեցյալի նկատմամբ մարդասպանի խանդն է եղել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զագրեբի փողոցներում ուժեղացված հսկողություն է սահմանվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թվում 4 երեխա կա, իսկ միակ ողջ մնացածը 7 ամսական երեխան է, որը վնասվածքներով հոսպիտալացվել է:

















































