Անանուն գնորդը գնել է բելգիացի թագավորի վիլլան 200 մլն եվրոյով
Davide Campari-Milano SpA ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրման իտալական ընկերությունը նախնական համաձայնության է հասել պատմական Les Cedres վիլլայի վաճառքի մասին: Գործարքը կազմում է 200 մլն եվրո (221 մլն դոլար), հաղորդում է Bloomberg-ը:
Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի հոկտեմբերի վերջին:
Վիլլան, որը շրջապատված է 14 հա տարածքով բուսաբանական այգիով, պատկանում է բելգիացի թագավոր Լեոպոլ Երկրորդին: Թագավորական վիլլան գտնվում է Նիցցան եւ Մոնակոն առանձնացնող թերակղզում:

















































