ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը գողացել է մոր ավտոմեքենան՝ «ՄքԴոնալդս»-ում նախաճաշելու համար
ԱՄՆ Կանզաս նահանգում 10-ամյա աղջիկը գողացել է մոր ավտոմեքենան՝ «ՄքԴոնալդս»-ում նախաճաշելու համար, հաղորդում է Fox News-ը:
Սակայն նա վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում տուժել է նաեւ մեկ այլ մեքենա եւ էլեկտրական վահանակ: Աղջկան հոսպիտալացրել են:
Բարեբախտաբար, Honda-ի վարորդը, որը նույնպես տուժել է վթարից, վնասվածքներ չի ստացել:
Աղջիկը պատմել է, որ առավոտյան որոշել է նախաճաշել, սակայն իր մայրը դեռ քնած է եղել, եւ նա որոշել է վերցնել մեքենան:
Նշվում է, որ աղջիկն այդպես էլ չի կարողացել «ՄքԴոնալդս» հասնել:

















































