Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ատամներս Ադրբեջանում փշրեցին, իսկ Հայաստանում սարքեցին․հարցազրույց Ալեքսանդր Լապշինի հետ

 

ArmDaily.am-ը հարցազրույց է արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ՝ Հայաստանի հանդեպ սիրո, Ադրբեջանում կալանավորման և կյանքի հանդեպ հումորի զգացումը վառ պահելու շուրջ: Երբ նրան զանգեցինք, նա ասաց, որ այս պահին Հայաստանում է և ատամներն է սարքում։

-Պարոն Լապշին, փաստորեն, Ձեզ այնքան է դուր եկել մեր երկիրը, որ նույնիսկ ատամները բուժում եք այստեղ: Որքա՞ն ժամանակով եք այս անգամ եկել:
-Ատամներիս հետ կապված կա քաղաքական պատմություն։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական բանտից ազատ արձակվելուց երկու օր առաջ ես դաժան ծեծի էի ենթարկել բանտի դիմակավոր չորս աշխատակիցների կողմից, որոնք գիշերը ներխուժել էին բանտախուց եւ սկսել խեղդել ինձ՝ մահճակալին պառկած: Նրանք հարվածում էին դեմքիս և կոտրեցին ատամներիս մի մասը: Ավելի ուշ, երբ ես կորցրել է գիտակցությունս, նրանք բեմադրել էին իմ ինքնասպանությունը՝ վզիս ինչ-որ պարան կապելով և զուգարանում տեսախցիկներ տեղադրելով: Այնտեղ երեք օր կոմայի մեջ պառկելուց հետո ինձ ուղարկեցին Իսրայել: Այս ամենից հետո ես Ադրբեջանի դեմ հայց եմ ներկայացրել ՄԻԵԴ: Բայց եկեք վերադառնանք ատամներին: 2017 թվականին, երբ ես եկա Երևան, ես մի շարք հանդիպումներ ունեցա քաղաքական և հասարակական գործիչների հետ: Գումարած ելույթներս ու հարցազրույցներս՝ երկրի գրեթե բոլոր գլխավոր հեռուստաալիքների հետ։ Այդ պահին ես դեռ չէի ավարտել ատամներիս բուժումը, քանի որ դատավարությունների մեջ էի: Բայց, դե հեռուստատեսության համար կոտրված ատամներն այնքան էլ եթերային չեն և այդպիսով պետք է շտապ զբաղվեի իմ արտաքին տեսքով: Այդպիսով ես ծանոթացա Հայաստանի լավագույն ատամնաբույժերից մեկի հետ և նա ինձ «հոլիվուդյան ժպիտ» պարգևեց: Հիմա ես էլ չեմ ամաչում մարդկանց մեջ դուրս գալ: Այս պատմությունն այսպիսի տեսք ունի՝ Ադրբեջանն ամեն ինչ քանդում է, իսկ Հայաստանը՝ կառուցում: Ես Հայաստան եմ եկել երկար ժամանակով՝ մինչև օգոստոսի վերջ: Այսօր վերադարձել եմ 10-օրյա ճանապարհորդությունիցս, ամբողջ Հայաստանով մեքենայով պտտվելով: Ճանապարհորդությանս նպատակը ոչ թե ստանդարտ Գառնի Գեղարդի տիպի զբոսաշրջային օբյեկտներն էին, այլ շատ անսովոր վայրերը: Հայաստանի մշակույթի գեղեցկությունը ես հասցրել էի տեսնել դեռ նախորդ այցիս ժամանակ: Հիմա իմ նպատակն է պատմել այստեղ ապրող մարդկանց կյանքի մասին. սահմանամերձ Բերքաբեր գյուղի մասին, որտեղ մարդիկ ապրում են ադրբեջանական գնդակոծությունների տակ, սակայն այնտեղ ապրում են հրաշալի եւ խիզախ մարդիկ: Նրանք չեն բողոքում ճակատագրից, այլ բիզնեսներ են բացում ՝ կարի արտադրամաս, ձկան վերամշակում, մանկական խաղալիքների արտադրություն: Կա հրաշալի ընտանեկան ռեստորան Արենիում, որտեղ ոչ միայն համեղ կերակրում են, այլ նաև պատրաստում են հրաշալի գինի և հուշանվերներ: Կամ Տավուշի մարզի Մարտունի գյուղը, որտեղ բնակիչները հյուրանոց են կառուցել մեղվի փեթակներից: Այո, դուք գրեթե քնում եք մեղուների հետ և ամբողջ գիշեր լսում նրանց բզզոցը: Սա յուրօրինակ գաղափար է:

-Ե՞րբ եք պատրաստվում տեղափոխվել Հայաստան, իհարկե կատակում եմ, բայց ամեն դեպքում, կարծես որոշել եք գրավել Ցվետանայի փառքը:
-Անկեղծ կլինեմ՝ Հայաստանը ես սիրում եմ ամբողջ սրտով, բայց ինչպես ասում են՝ զգացեք Ձեզ ինչպես տանը, բայց մի մոռացեք, որ դուք հյուր եք: Սա լիովին արտացոլում է իմ դիրքորոշումը: Ես անչափ շատ հրաշալի ընկերներ ունեմ Հայաստանում, բայց նաև լինում են դեպքեր, երբ իմ անունն ու իմ գործողությունները որոշ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իրենց շահերի համար: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում իմ շփումը այս կամ այն մարդկանց հետ՝ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով: Ոմանց դուր չեկավ, որ ես զրուցել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները բավականին ոչ կոռեկտ ձևով քննարկում էին իմ ծանոթությունը Արփինե Հովհաննիսյանի հետ, երրորդին, ընդհակառակը, դուր չի գալիս, որ ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես կցանկանայի ընդգծել, որ հիշյալ մարդիկ անձնապես մասնակցել են իմ կյանքի փրկությանը, երբ ես հայտնվել եմ ադրբեջանական գերության մեջ: Եվ ոչ միայն նրանք, Հայաստանի խորհրդարանի մի շարք այլ պատգամավորներ, ինչպիսիք են, օրինակ՝ Նաիրա Կարապետյանը, առաջատար փաստաբաններ, (օրինակ՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը) նույնպես բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են իմ վերադարձման համար: Եվ դա կապ չունի այս կամ այն քաղաքական կուսակցությանը պատկանելու հետ: Եվ, առավել ևս, ես Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի նախապատվություն և համակրանք չունեմ և չեմ կարող ունենալ: Ես զբոսաշրջիկ եմ, հյուր եմ։ Միայն Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն պետության ճակատագիրը։

-Ի՞նչ նորություններ կան Ադրբեջանից: Անհանգստացնո՞ւմ են դեռ, թե հասկացել են՝ ում հետ գործ ունեն: Բացահայտեք մի քանի գաղտնիք:
-Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի անգամ ասել էր՝ դեռ, երբ բանտում էի, որ Ադրբեջանը կուլ կտա Լապշինին, բայց չի կարողանա մարսել նրան: Շատ խելամիտ խոսքեր են: Իմ կողմից ես կավելացնեի, որ իմ ձերբակալության հետ կապված այս ամբողջ պատմությունը առաջինն էր իր տեսակի մեջ իրավական պրակտիկայում: Բայց առաջինն այն էր, ոչ թե այն պատճառով, որ մինչև ադրբեջանցիներն աշխարհում ոչ ոք չէր մտածում բռնել օտարերկրյա լրագրողներին և նրանց նախագահական ինքնաթիռներով տանել դատարան։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, կամ նույնիսկ Ռուսաստանը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեն, քան Ադրբեջանը, բայց նրանց մտքով չի անցնում նման կեղտոտ պատմության մեջ մտնել անկանխատեսելի ավարտով: Նման միտք առաջացավ միայն Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի մտքով, ով որոշեց իր խորհրդականների ազդեցության տակ, որ բլոգեր Լապշինի ձերբակալության միջոցով կամրապնդի իր խարխլված իմիջը երկրի ներսում: Արդյունքում, ինչպես գիտենք, լուրջ սկանդալ դուրս եկավ և Ղարաբաղի հարցին ուշադրություն հրավիրելու փոխարեն աշխարհը քննարկում էր բլոգերի ճակատագիրը, ում հետապնդում է Ադրբեջանի մուսուլմանական դաժան ռեժիմը Ֆեյսբուքի հոդվածի պատճառով։ Իր չմտածված քայլերով Ալիևը ցույց տվեց, որ կորցնում է որակյալ և մտածված որոշումներ կայացնելու ունակությունը, ինչը նշել են բազմաթիվ միջազգային փորձագետներ և քաղաքկան ուժեր աշխարհի տարբեր երկրներում: Ինձ վրա հարձակումով և մահափորձով Ալիևը ցույց տվեց, որ կորցնում է վերահսկողությունը Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Այս խոսքերը ես լսել եմ շատ քաղաքական գործիչներից Եվրոպայում, Ամերիկայում եւ Ռուսաստանում: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական դատարանը որոշեց, որ ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ վարույթ սկսելու համար: Հիշեցնեմ, որ իմ փաստաբանները միանգամից երեք անկախ դատաբժշկական փորձաքննություն են ներկայացրել Իսրայելից, Ռուսաստանից եւ Նիդեռլանդներից, որոնք հաստատում են, որ դա հարձակում է եղել սպանելու նպատակով: Եվ այժմ սկսվել է հաղորդակցություն կոչված ընթացակարգը: Դատարանը փաստաթղթեր է ուղարկել Բաքու եւ նրանք պետք է իրենց առարկությունները ներկայացնեն: 2019 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանը ներկայացրել է իր առարկությունները: Նրանք շարունակում են պնդել, որ ես եմ փորձել կախվել, և ինձ ոչ ոք չի փորձել սպանել: Ընդ որում, նրանք կիրառում են փաստաթղթեր, որոնք հաստատում են հենց իմ վարկածը հարձակման մասին: Օրինակ` նրանք ներկայացնում են ինչ-որ գոտու լուսանկարներ, որտեղ ես կախված եմ, բայց բանտերում չկան գոտիներ, դա արգելված է կանոններով: Նրանք նաեւ ցույց են տալիս մեխեր, որոնց վրա իբր թե ես կախվել եմ, բայց ոչ մի մեխ էլ բանտում չկա: Այսինքն ՝ լիակատար անհեթեթություն ու կեղծիք։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ես նամակ եմ գրել Իլհամ Ալիևին ՝ 2017թ.սեպտեմբերի 11-ին, ներում շնորհելու համար: Դա բնական է` կեղծիք է, որը գրվել է ռուսերեն վատ իմացող մի մարդու կողմից և այն գրվել է հենց այն օրը, երբ ես կոմայի մեջ էի գտնվում Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այսինքն ՝ չէի կարող ոչինչ գրել, նույնիսկ եթե ցանկանայի։ Նրանք դա բացատրում են նրանով, որ չեն ստացել իմ նամակը:
Թողնենք այն փաստը, որ մահափորձի հետ կապված միջադեպերը պարտադիր կարգով քննվում են առանց տուժողի ցանկացած խնդրանքի ։Արդյունքում նրանք հետաքննության բացակայությունը բացատրեցին «փոստատարի հիվանդությամբ»: Եվ այդպես էլ գրել են իրենց առարկություններում Եվրոպական դատարանի համար: Գրել է, թե նա հիվանդացել է և այդ պատճառով նամակ չի հասցրել գլխավոր դատախազությանը։ Եվ նրանք լրջորեն կարծում են, որ այդ մառազմը համոզիչ է հնչում: