Չինացի հրաշամանուկը գրավել է ցանցը իր գիտական փորձերի տեսանյութերով
Չինացի 7-ամյա տղան գրավել է համացանցի չինական հատվածի ուշադրությունը՝ տեղական վիդեոհարթակներից մեկում տեղադրելով իր գիտական փորձերը վավերագրող տեսանյութերը։ Չինական մամուլը հայտնում է, որ նա արդեն 230 հազար հետևորդ ունի և ստացել է «Պատանի Շելդոն» մականունը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» մանկական սերիալի հերոսի անունով։
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ երեխան ոգևորված տուն է եկել ու ծնողներին ցույց է տվել դպրոցում սովորած լաբորատոր փորձը՝ քացախն ու կերակրի սոդան խառնելու միջոցով «փչելով» փուչիկը։ Մայրը գաղտագողի տեսագրել է այդ ամենն ու տեղադրել ցանցում։ Արդյունքում տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Մայրն էլ որոշել է տղային ոգևորելու համար ամեն անգամ նկարել նրա լաբորատոր փորձերն ու տեղադրել համացանցում՝ ոչ թե ճանաչում ստանալու, այլ որդու կրթական գործընթացում հետաքրքրություն ստեղծելու համար։

















































