Մանհեթենում երիտասարդ տղամարդը խմիչք է պատվիրել հյուրանոցի տանիքի բարում, այնուհետ ցած նետվել
Նյու Յորքի Մանհեթենում՝ հյուրանոցներից մեկի տանիքի բարում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 21-ամյա տղամարդը բարում խմիչք է պատվիրել, ապա դրանից անմիջապես հետո ցած նետվել, հաղորդում է Fox News-ը:
Տղամարդը, որի անունը չի նշվում, նետվել է Մանհեթենի 16 հարկանի Roger Smith Hotel հյուրանոցի տանիքից:
Հյուրանոցում հայտնել են, որ տղամարդը հյուրանոցի կենվորներից չէր:
Ներկայումս պարզվում է մահացածի ինքությունը:

















































