Մեկ օրում ավելի քան 1100 սիրիացի փախստական վերադարձել է հայրենիք
Շուրջ 400 մարդ մեկ օրում Լիբանանից վերադարձել է Սիրիա, ևս 720-ը ժամանել են Հորդանանից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագիրը, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:
«Վերջին մեկ օրում Սիրիայի տարածք է վերադարձել 1116 փասխտական՝ Լիբանանից և Հորդանանից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մշտական բնակության վայր երկրի ներսում վերադարձել է Սիրիայի 9 քաղաքացի:
Բացի այդ, նշվում է, որ Տարտուս նահանգում ռուսական կողմը մեկ հումանիտար ակցիա է իրականացրել. Սիրիայի կարիքավոր բնակիչներին 500 պարենային փաթեթներ են բաժանվել՝ ընդհանուր 2.42 տոննա քաշով:

















































