Մեդվեդևն առաջարկել է անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում խորհրդակցել այլ երկրների հետ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է խորհրդակցել այն երկրների հետ, որտեղ նմանատիպ անտառային հրդեհներ են տեղի ունենում, որին բախվել է Ռուսաստանը, մասնավորապես՝ Եվրոպայի երկրների և Ալյասկայի հետ:
«Հանցանք չէ խորհրդակցել այն երկրների հետ, որտեղ այդ խնդիրը կա, ինչպես և մեզ մոտ: Ալյասկայում այդ հրդեհները նույնպես տարածվում են հսկայական ծավալով: Եվրոպայում էլ նման հրդեհները մշտական են», - РИА Новости-ի փոխանցմամբ ասել է Մեդվեդևը` Սիբիրում տիրող հրդեհների հետ կապված իրավիճակի շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ:
Վերջինս հավելել է, որ արտասահմանցի գործընկերներն իրենց գիտական մոտեցումներն ունեն: «Խորհրդակցություններ իրականացրեք: Կարծում եմ, որ այս իրավիճակում դա վնասակար չէ», - հավելել է ՌԴ վարչապետը:

















































