Վրացական լարին շարունակում է ռեկորդային անկում գրանցել
Վրաստանի ազգային բանկը չորեքշաբթի նոր փոխարժեք է սահմանել, որի համաձայն երկրի արժույթը կրկին արժեզրկվել է՝ հասնելով 2.97 ցուցանիշի մեկ դոլարի դիմաց և թարմացնելով ռեկորդային նվազման ցուցանիշը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ազգային բանկի կայքում:
Ինչպես հաղորդվում է, լարիի արժեքը երկար ժամանակ տատանվում էր մեկ դոլարի դիմաց 2,68-2,70 սահմանում: Հուլիսի սկզբին այն սկսել է արժեզրկվել և առաջին անգամ հակառեկորդ է սահմանել հուլիսի 10-ին՝ հասնելով 2.9 ցուցանիշի՝ մեկ դոլարի դիմաց: Մի քանի օր կայունանալուց հետո լարին կրկին անկում է գրանցել և հերթական հակառեկորդը սահմանել հուլիսի 25-ին՝ մեկ դոլարի դիմաց գնահատվելով 2.93 դոլար:
Չորեքշաբթի արդեն դոլարի փոխարժեքը լարիի նկատմամբ կոմերցիոն բանկերում և փոխանակման կետերում հասել է 3.03-ի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...