Victoria's Secret-ի շոուն չեղարկվել է
Victoria's Secret-ի (նորաձեւության ապրանքանիշ, որը հայտնի է կանացի ներքնազգեստի ազդեցիկ հավաքածուներով) նորաձեւության շոուն չի կայանա։ Շոդել Շանինա Շեյքը, որն ապրանքանիշի հետ համագործակցում է 2011թ.-ից, The Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2019թ.-ին պետք չէ խոշոր ցուցադրության սպասել։
«Այս տարի, ցավոք սրտի, դա տեղի չի ունենա։ Դա արտասովոր է, քանի որ յուրաքանչյուր տարի այս ժամանակ ես մարզվում էի որպես «հրեշտակ»։ Բայց ես վստահ եմ, որ այն ապագայում կլինի։ Ընկերությունն աշխատում է բրենդինգի ուղղությամբ եւ նոր միջոցներ է մտածում, որպեսզի այդ շոուն աշխարհում լավագույնը դառնա»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ամենասեքսուալ մոդելների եւ ամենահայտնի կատարողների մասնակցությամբ (տարբեր տարիներին պոդիումին ելույթ են ունեցել Ռիհաննան, The Weeknd-ը, Թեյլոր Սվիվթը, Ջասթին Բրբերը եւ այլք) ներքնազգեստի մասշտաբային ցուցադրությունը տեղի է ունենում 1995թ.-ից։ Մայիսին տեղեկություններ տարածվեցին, որ 2019թ.-ին շոու տեղի չի ունենա, սակայն տեղեկատվությունը պաշտոնական չէր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ