Հնարամիտ կատուն այնպես է արել, որ տերը մշտապես ուշացել է աշխատանքից
Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում կատուն մշտապես անջատել է տիրոջ զարթուցիչը, որի պատճառով վերջինս աշխատանքից ուշացել է: Այս մասին հրապարակել է Daily Mail պարբերականը:
Տերը մի օր փորձել է տեսագրել այդ ամենը: Կադրում երևում է, թե ինչպես է իր կատուն ՝ Խոակիմը, նստած պահարանի վրա, բայց երբ զարթուցիչը միանում է, կատուն արագ ցատկում և անջատում է այն: Երբ տերը սմարթֆոնը վերցնում է կատվի մոտից, վերջինս սկսում է կծել տիրոջ ձեռքերը:
Բրազիլացին պատմել է, որ նման դեպք առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Նրանք հաճախ են կատվի չարությունների պատճառով ուշանում աշխատանքից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































