Ավելի քան 1 տոննա կոկաին են առգրավել, որը նախատեսված էր Եվրոպա ուղարկել
Կոլումբիայում զինված ուժերը առգրավել են ավելի քան 1 տոննա կոկաին, որը նախատեսված էր Բելգիա ուղարկելու համար, հաղորդում է Noticias RCN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը:
Կոկաին առգրավելու գործողությունն իրականացվել է Պալմիրա մունիցիպալիտետում, որը գտնվում է Վալե դել Կաուկա դեպարտամենտում: Հատուկ վարժեցված շան օգնությամբ բեռնատարի զննության ժամանակ հայտնաբերվել են մրգերի պահածոների տուփերում թաքցված թմրանյութեր։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թմրանյութերի ընդհանուր քաշը կազմել է 1,1 հազար կիլոգրամ, դրանց առգրավումը, կոլումբիացի զինվորականների խոսքով, «այս տարվա թմրանյութերի տեղափոխման ամենաուժեղ հարվածն է»:
Զինված ուժերի տվյալներով՝ թմրանյութերը պետք է Եվրոպա ուղևորվեին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների կողմից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































