ՀՀ-ում ՌԴ դեսպանն իր աջակցությունն է հայտնել Հրայր Թովմասյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր-օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը նախագահի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ և աշխատել իր ցմահ պաշտոնում: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք նույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում