Բրազիլիայի բանտերից մեկում զանգվածային ապստամբությունից հետո 52 կալանավոր մահացել է
Բրազիլիայի հյուսիսում գտնվող բանտում խոշոր ապստամբություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրազիլական աղբյուրին, Ալտամիրայի քաղաքային բանտում զանգվածային անկարգությունները պայմանավորված են եղել երկու հանցավոր խմբերի միջև հաշվի մաքրմամբ:
Պարա նահանգի քրեակատարողական համակարգի վարչության տեղեկություններով՝ 52 մարդ է զոհվել, նրանցից 16-ը գլխատվել են: Ավելի ուշ այն տարածքներում, որտեղ տեղի են ունեցել բախումները, հրդեհ է բռնկվել, և որոշ կալանավորներ մահացել են շնչահեղձության պատճառով:
Անկարգություններն սկսվել են առավոտյան ժամը 7-ին և շարունակվել մինչև կեսօր (երևանի ժամանակով՝ 19:00): Ապստամբած կալանավորները երկու վերակացուների պատանդ էին վերցրել, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































