Ֆրանսիացին դատարանի միջոցով ստացել է կորցրած վիճակախաղի տոմսի 163 մլն շահումը
Փարիզի դատարանը կարգավորել է վիճակախաղով 163 մլն եվրոյի շահումի գործը.փողոցում երջանիկ տոմսը կորցրած տղամարդը շահումի գումարի 7.5 տոկոսով հետ կգնի այն, գրում է Dauphine Libere-ն:
EuroMillions վիճակախաղի վիճակահանությունն անցկացվել էր դեռ 2011 թվականի սեպտեմբերին, սակայն Կալվադոս դեպարտամենտից նրա հաղթողը կորցրել էր երջանիկ տոմսը, որն ավելի ուշ հենց փողոցում գտել էր տեղացի բնակչուհին: Մինչ այդ դա ըստ մեծության Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ շահումն է:
Կինը չէր կարողանում ստանալ գումարը, քանի որ տոմսի իրական տերը հասցրել էր դիմել Francaise des Jeux ՝ վիճակախաղերի ազգային օպերատորին, որպեսզի ներկայացնի մրցանակի համար իր իրավունքի ապացույցները:
Արդյունքում իրավիճակը հայտնվել է իրավական փակուղում, որից ելքի համար վիճակախաղի կազմակերպիչները խաղացողին առաջարկել են 12 մլն եվրոյով գնել կորցրած տոմսը (ընդհանուր գումարի 7.5 տոկոսը):
Այն բանից հետո, երբ դատարանը հաստատել է գործարքը, գոհ են մնացել բոլորը, բացառությամբ Ֆրանսիայի հարկային ծառայության, որը մտադիր էր տոմսը գտած կնոջից ավելի քան 4 մլն եվրո գանձել:
Ֆրանսիայի օրենքներով վիճակախաղի տոսմերը չեն հարկվում, սակայն հարկային ծառայության աշխատակցիները պնդել են, որ 12 մլն եվրոն եկամտի այդ կատեգորիային չի վերաբերում: Սակայն դատարանը, հրաժարվել է ընդունել նրանց փաստարկները:
Անգամ փոխհատուցման դեպքում շահումը մնում է պատմության մեջ երկորդը՝ զիջելով միայն 2012-ի նոյմեբերին շահած 170 մլն եվրոյին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան