Ջրի մեծ քանակը ևս կարող է վնասել առողջությանը
Ջրի չափաբաժնի հարցում ամենատարածված խորհուրդն է 1,5-2 լիտրը: Ֆիզիոլագները գտնում են, որ մարմնի 1 կգ քաշին մարդուն օրական անհրաժեշտ է 40 մլ ջուր: Այսինքն՝ 60 կգ քաշ ունեցող կնոջը օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել մոտ 2․4լ ջուր։
Ջրի մեծ քանակը ևս կարող է վնասել առողջությանը և խաթարել որոշ օրգանների բնականոն աշխատանքը:
Ջրի չափաբաժնի հարցում պետք է զգուշավոր լինեն նրանք, ում մոտ կա հիպերտոնիա կամ երիկամային անբավարարություն:
Օրինակ 1
2008 թ.-ին բրիտանացի Ժակլին Հենսենը մահացել էր ջրային դիետայի հետևանքով առաջացած ուղեղի այտուցվածությունից: Նա 2 ժամվա ընթացքում խմել էր 4լ ջուր:
Օրինակ 2
Կալիֆոռնիայից Ջենիֆեր Սթրենջը մասնակցել էր մրցույթի, որը կհաղթեր նա, ով կխմեր ամենաշատ ջուրը՝ առանց պետքարան գնալու: Ջենիֆերը հաղթել էր՝ խմելով 6․5լ ջուր: Բայց 5 ժամ հետո մահացել էր: Ախտորոշումն էր՝ ջրային թունավորում:
Պատճառն է այն է, որ երբ մեծ քանակությամբ ջուրը կարճ ժամանակում անցնում է օրգանիզմ, երիկամները չեն հասցնում այն ֆիլտրել և ջուրն անցնում է մյուս օրգաններ, որոնք սկսում են այտուցվել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ