Ալիբասովի որդին վերցրել է պրոդյուսերի բուժման համար հավաքված 20 մլն ռուբլին և անհետացել
Պրոդյուսեր Բալի Ալիբասովն հայտարարել է, որ որդին իր հիվանդության հաշվին 20 մլն ռուբլի է աշխատել: Այս մասին հայտնում է «7 дней»-ը:
Նրա խոսքերով՝ որդին գումարը վերցրել և կորել է: Պրոդյուսերը հիասթափված է և նշում է, որ որդին գոնե 100 000 ռուբլի չի թողել՝ դեղեր գնելու համար:
Ալիբասովը քննադատել է իր որդուն նաև նրա համար, որ հրապարակել է վերակենդանացման բաժանմունքից իր լուսանկարները:
Նա շեշտել է, որ երիտասարդներն ամեն ինչի ընդունակ են հանուն գումարի:
«Հայրը մահամերձ է, իսկ իր համար դա PR է»,- ասել է Ալիբասովը:

















































