Ծնողները վիճել են ու երեխային թողել ճանապարհին
Կազանում ծնողները վիճել են իրար հետ ու մոռացել մեկ տարեկան երեխային ճամփեզրին։ news.ru-ի հաղորդմամբ, քաղաքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ երեխային հայտնաբերել են անցորդները։ Ոստիկանություն է դիմել մի կին՝ հայտնելով, որ փողոցում նստած փոքրիկ աղջկա է գտել։ Ոստիկանները գնացել են նշված վայր, գտել երեխային ու հանձնել շտապօգնության բժիշկներին։
Երեխայի 28-ամյա հայրը պատմել է, որ կնոջ հետ վիճաբանության ժամանակ աղջկան նստացրել է ճամփեզրին՝ մտածելով, որ կինը կվերցնի երեխային։ Բայց մայրը հեռացել է՝ թողնելով երեխային։ Դեպքի առիթով կազմվել է վարչական արձանագրություն։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































