Լեոնարդ ԴիԿապրիոյի 22-ամյա ընկերուհին մեկնաբանել է իր և դերասանի միջև եղած տարիքային տարբերությունը
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդ ԴիԿարպրոյի ընկերուհի Կամիլա Մորրոնեն մեկնաբանել է իր և սիրեցյալի միջև եղած տարիքային տարբերությունը, գրում է USA Today-ը։
22-ամյա արգենտինացի դերասանուհին Instagram-ի իր էջում հոլիվուդյան կինորդեասաններ Լորեն Բեքոլի և Համփրի Բոգարթի մի քանի համատեղ լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով այն «ահա այսպիսի սեր»։
Երկրպահուները ենթադրել են, որ այդ կերպ Մորրոնեն իր և 44-ամյա ԴիԿապրիոյի հարաբերությունները համեմատել է Բեքոլի և Բոգարթի հարաբերություններին, որոնց միջև 25 տարվա տարիքային տարբերություն է եղել։
Սոցկայքի օգտատերերից ոմանք կարծիք են հայտնել, թե հոլիվուդյան աստղը Մորրոնեին «օգտագործում է» նրա թարմ տեսքի և գեղեցկության համար, և որ շատ չանցած զույգը կբաժանվի։
Ավելի ուշ Instagram-ի իր էջում 22-ամյա մոդելը գրառում է կատարել՝ պատասխանելով երկրպագուների՝ ոչ այնքան քաջալերող մեկնաբանություններին։
«Քիչ առաջ կարդացի իմ էջի մեկնաբանություններից մի քանիսը։ Աստված իմ, մարդիկ այնքան լի են ատելությամբ ուրիշների նկատմամբ և անգամ չգիտեն այդ մասին։ Պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ սովորեն ապրել ավելի քիչ ատելությամբ և իրենց ժամանակն ու հետաքրքրություններն այլ բաների մեջ ներդնեն, քանի որ առանց ատելության ապրելը հրաշալի զգացողություն է»,- գրել է Մորրոնեն։
Նշենք, որ զույգը հանդիպում է ավելի քան մեկ տարի, և այդ ընթացքում նրանք իրենց սիրավեպը փակ են պահել հանրության համար։ Մայիսին Մորրոնեն ու Դի Կապրիոն ներկա էին եղել Կաննի կինոփառատոնին, որի ժամանակ կայացել էր ԴիԿապրիոյի մասնակցությամբ վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան, սակայն զույգը փառատոնին ժամանել էր առանձին-առանձին և միասին չէր լուսանկարվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»