Մոսկվայի կենտրոնում բերման ենթարկվածների թիվը 435-ի է հասել
Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 15:00-ին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա էր նախատեսված, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 435-ի։
Նշվում է, որ ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։ Հաղորդվում է, որ ներկա պահի դրությամբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը 3500-ի է հասնում, որոնցից շուրջ 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։
Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։

















































