Հարավային Կորեայում գիշերային ակումբի հատակը փլուզվել է. վիրավորների թվում կան լողորդներ
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի գիշերային ակումբներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Փլուզվել է ակումբի երկրորդ հարկի հատակը: Զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ: Վիրավորների թվում կան Լողի աշխարհի առաջնության մասնակիցներ: Դեպքի պահին ակումբում եղել է մոտ 370 մարդ: Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































