Վենետիկի հանձնաժողով դիմելով՝ գործադիրը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ. Արա Զոհրաբյան
«168 Ժամ» թերթը գրում է.
«Այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլ յան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»,– «168 Ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ր, որ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով ստանալու պաշտոնական կարծիք ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։
Ըստ նրա իշխանության ներկայացուցիչները, ի վերջո, ներկայացնում են ժողովրդին. «Այո, ժողովրդի դիրքորոշումը պետք է կաշկանդի իշխանություններին։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում