«Իմ քայլը» կփորձի՞ տապալել Ստամբուլյան կոնվենցիան
«Փաստ» թերթը գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոնվենցիայի հետ կապված, ըստ տեղեկությունների, խմբակցության ներսում բացահայտ բախումներ են սպասվում։
Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են։
Տեղեկություններ կան, որ պատգամավորների մի մասը, եթե անգամ դեմ չքվեարկի նախագծին, ապա կխուսափի քվեարկությունից կամ ուղղակի ձեռնպահ կքվեարկի, ինչը թույլ չի տա համապատասխան թվով քվե ապահովել ու անցկացնել կոնվենցիան։
Սա պայմանավորված է նրանով, որ խմբակցությունում հասկանում են, որ դա մեր արժեհամակարգի լուրջ խախտման է բերելու։ Մեկ բառով՝ խմբակցությունը փորձելու է տապալել վավերացման գործընթացը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լ


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում