«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Հայտնի դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը երեկ առաջին անգամ ուղիղ եթեր է դուրս եկել Instagram–ում և ամեն ինչից զատ պատմել է, թե ինչպես է լողացել Սևանա լճում։
«Այո, ես լողացել եմ Սևանա լճում։ Պետք է ասել, որ այնտեղ այնպիսի՜ թթի օղի կա։ Խմում ես ու միանգամից հարբում, հետո մտնում ես լիճը, և ջուրն այնքան սառն է, որ միանգամից սթափվում ես։ Եվ նորից թթի օղի ես խմում», – ծիծաղելով պատասխանել է նա բաժանորդներից մեկի հարցին։
Միշան խոսել է նաև հոլիվուդյան աստղերի մասին և անդրադարձել բրիտանահայ դերասան և կինոռեժիսոր Էնդի Սերկիսին։
«Սիրում եմ Քևին Սփեյսիին։ Ի դեպ, նրա վրայից հանել են բոլոր մեղադրանքները։ Դենզել Վաշինգտոնին, Էնդի Սերկիսին։ Առաջին հերթին, նա հայ է։ Նրա աշխատանքներից են «Կապիկների մոլորակը», «Քինգ Քոնգը», հնչյունավորել է նաև Գոլումին (հոբիթ)։ Նա անիմացիայի հիանալի վարպետ է», – ասել է Գալուստյանը։
Հարցին, թե ինչ չի սիրում իր մեջ, շոումենը պատասխանել է. «Երբ զգացմունքները մթագնում են բանականությունը և չես կարողանում զսպել քեզ։ Այդ ժամանակ կարող եմ կոպտել, իսկ հետո զղջում եմ կատարվածի համար և ներողություն խնդրում։ Այո, որպես կանոն, միշտ ներողությում եմ խնդրում»։
Նա խոստովանել է, որ հանգստանալու ընթացքում ճոխություններ չի սիրում։
«Սիրում եմ պարզ հանգիստ։ Սիրում եմ լինել ջրի մեջ. լոգասենյակում, ցնցուղի տակ, ինչպես նաև քրքջալ ընկերներիս հետ, համով բաներ ուտել», – ասել է նա։
Դերասանն այս ամառ արդեն հասցրել է հանգստանալ իսպանական Մայորկա կղզում, բայց պատրաստվում է մեկնել Սոչի և Ղրիմ։
Միշան երազում է, որ առողջ լինի և իրեն շրջապատեն երջանիկ ու հաճելի մարդիկ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»