Բեռնատարով Զելենսկուն հարվածած տեսանյութի տարածողին 5 տարվա ազատազրկում է սպառնում
Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Զելենսկուն ինքնաթափով հարվածած տեսանյութի տարածողին կձերբակալեն։ Այս մասին հայտնում է Украинские новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսանյութը տարածողին մինչև 5 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:
«Հեղինակի ճակատագիրը քաղցր չի լինի. մինչև 5 տարի ազատության սահմանափակում կամ միևնույն տևողությամբ ազատազրկում»,- հայտնել են նախագահի աշխատակազմից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































