Երեւանում աղբակույտերը վերածվում են առողջությանը վնասող ռիսկային օջախների
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. Երեւանը չի մաքրվում գարշահոտից՝ կապված ոչ պատշաճ աղբահանության հետ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը թերթի հետ զրույցում նշել է, որ այդ պայմաններում առողջապահական տեսանկյունից ռիսկեր կան. «Աղբի կուտակումները նպաստում են կրծողների քանակի ավելացմանը: Կրծողներն էլ իրենց հերթին համարվում են տարբեր հիվանդությունների բնական շտեմարաններ: Կրծողներից բացի, այդ իմաստով մեծ է նաեւ ճանճերի դերը: Աղբի կուտակումների դեպքում բնական միջավայր է ստեղծվում, որը պարարտ է տարբեր հիվանդություններով, եւ դրանց տարածմանը նպաստում են ճանճերը: Օրինակ, դիզինտերիան կարող է տարածվել ճանճերի միջոցով: Նաեւ լեյշմանյոզի, լեպտոսպիրոզի (վարակիչ հիվանդություններ են) տարածման վտանգն է մեծանում կրծողների միջոցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում