Լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. սանավիացիան գիշերով չի թռչում
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտրոն, բացասական պատասխան են ստացել։
Եվ պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կարող թռիչքներ իրականացնել։
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, որտեղից հայտարարեցին՝ նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաստանում հնարավոր չէ՝ լեռնային պայմանների հետ կապված։ Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, եւ տեխնիկապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չի կազմակերպել։
Հիշեցնենք, որ նախարարի՝ սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետների մոտ, քանի որ սանավիացիան հարմարեցված չէ բժշկական օգնության տարրական՝ տեղաշարժվելու պայմաններին։ Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում