Մեկ խնձորում մոտ 100 միլիոն մանրէ կա. հետազոտություն
Յուրաքանչյուր, նույնիսկ լավ լվացված խնձորում, մոտ 100 միլիոն մանրէ կա, պնդում են Գրացի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:
Frontiers in Microbiology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ հենց հում մրգերն ու բանջարեղենն են մանրէների գլխավոր աղբյուր դառնում, քանի որ սննդում, որը թերմիկ մշակման է ենթարկվում, բազմաթիվ միկրոօրգանիզմներն են մահանում:
Հետազոտելով խանութի եւ տնային խնձորները, գիտնականները երկու դեպքում էլ մեծ թվով մանրէներ են հայտնաբերել. միջուկի եւ սերմերի յուրաքանչյուր գրամում մոտ 500 հազար տարբեր մանրէներ են պարունակվել: Թե որքանով են դրանք օգտակար մարդու համար, դեռեւս պարզ չէ. այդ հարցը դեռ պետք է ուսումնասիրել:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ խանութի խնձորներում ավելի շատ մանրէներ են, որոնք կարող են ստամոսքի խնդիրներ առաջացնել: Հետաքրքիր է սակայն, որ մանրէները շատ են եղել նաեւ տնային խնձորներում, որոնք չեն մշակվել պեստիցիդներով եւ այլ մշակման չեն ենթարկվել:
Համարվում է, որ մարդու օրգանիզմում 10 անգամ ավելի շատ մանրէներ, սնկեր եւ այլ միկրոօրգանիզմներ կան, քան սեփական բջիջները:
Վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ հենց մարնէրներ են օրգանիզմում վերահսկում շատ կարեւոր գործընթացներ, այդ թվում սրտանոթային գործուենությունը եւ ուղեղի աշխատանքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ