Եվրամիությունն անթույլատրելի է անվանել Ջոնսոնի պահանջը Brexit-ի հարցով նոր պայմանագիր կնքելու համար
Եվրամիությունը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պահանջը Brexit-ի պայմանների մասին նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, որի տիրապետության տակ է հայտնվել Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյոյի նամակն՝ ուղղված եվրոպացի պատգամավորներին:
Նամակում պաշտոնյան անթույլատրելի է անվանում Ջոնսոնի միտքը Brexit-ի հարցով նոր գործարքից այսպես կոչված՝ «բեքսթոփը» (Հյուսիսային Իռլանդիայի՝ ԵՄ մաքսային միության կազմում և միասնական եվրոպական շուկայում մնալու ռեժիմը Brexit-ի անցումային ժամանակաշրջանի մեկնարկից հետո) բացառելու մասին: «Առանց գործարքի տարբերակը երբեք ԵՄ ընտրությունը չի լինի, սակայն մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- ասել է նա:
Բարնյոն մատնանշել է Համայնքների պալատում Ջոնսոնի ելույթի ռազմատենչ բնույթը՝ վերջինիս մեղադրելով «ԵՄ 27 անդամի վրա ներազդելու» փորձի մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս կգա մինչև հոկտեմբերի 31-ը, ինչ էլ որ պատահի:

















































