Forbes-ի «ՌԴ շոու բիզնեսի և սպորտի մինչև 40 տարեկան ամենահաջողակ աստղերի» վարկանիշում երեք հայ է ընդգրկվել
Հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ մինչև 40 տարեկան աստղերի» 2019-ի վարկանշային աղյուսակը:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, 40 տարեկանից ցածր 40 ամենահաջողակ ռուսների ցանկում են ընդգրկվել հայազգի ներկայացուցիշները:
Թենիսի համաշխարհային վարկանիշում 11-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը հայտնվել է 20-րդ հորիզոնականում՝ 4.1 մլն դոլար կարողություն ունենալով:
Վարկանշային աղյուսակի 22-րդ կետում հայտնվել է կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը, որի եկամուտները կազմում են 2.2 մլն դոլար, իսկ հետևորդների թիվն Instagram-ում՝ 10 մլն: Ըստ պարբերականի՝ շոու բիզնեսի շուկայի փորձագետների գնահատմամբ՝ Գալուստյանի համերգային շրջագայությունները շուրջ մեկ մլն դոլարի եկամուտ են բերել նրան:
Վարկանիշի վերջին տողում է հայտնվել հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան): Վարկանիշի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկի կարողությունը գնահատվում է 700 000 դոլար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»