Ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Գերմանիայում
Անոմալ շոգ է գրանցվել գերմանական Գայլենկիրհեն քաղաքում։ Ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել է մինչեւ +40,5 աստիճան, ինչը ջերմաստիճանային ռեկորդ է դիտարկումների ողջ ընթացքում։ Այս մասին գրել է օդերեւութաբանական ծառայությունը Թվիթերում, տեղեկացնում է Gazeta-ն։
Նշվում է, որ հինգշաբթի՝ հուլիսի 25-ին, կարող է ավելի շոգ լինել։ Ներկա ռեկորդը կարող է պահպանվել մեկ օր։
Ավելի վաղ՝ հունիսի վերջին օդերեւութաբանները եզրակացրել են, որ 2019-ի ամառը Եվրոպայում ամենաշոգն է 2003 թվականից։ Այդ ժամանակ այն հազարավոր կյանքեր էր խլել։ 2019-ի հունիսին Գերմանիայում մարդիկ լողում էին քաղաքային շատրվաններում, որպեսզի փրկվեն տապից։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատաբնակ արջամկնազգիներին կրծելու համար տվել են սառցի կտորներ։

















































