Անոմալ շոգի պատճառով Նոտր Դամը կարող է փլուզվել
Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարագետ Ֆիլիպ Վիլնեւը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել, հաղորդում է Euronews-ը:
Նշվում է, որ վերակառուցվող շենքի փլուզումը կարող է տեղի ունենալ անոմալ շոգի պատճառով:
Վիլնեւը հայտարարել է, որ վանքի պատերի ներսում դեռեւս շատ խոնավություն է մնում, որը կուտակվել է ապրիլյան հրդեհի մարումից հետո:
Նա հավելել է, որ ջուրը կարող է շատ արագ չորանալ, քանի որ պետության տարածքում կտրուկ ջերմաստիճանմային ռեկորդ է նկատվում: Դա կարող է սպառնալիք ներկայացնել շենքի կոնստրուկցիայի համար:
Աշխատակիցները, որոնք զբաղվում են հրդեհից հետո փլատակների հավաքմամբ հատուկ ամրություններ են տեղադրում, որոնք պետք է կանխեն հնարավոր փլուզումը:

















































