Ահա եւ Թուրքմենստանի «մահացած» նախագահը
Երկար բացակայությունից հետո Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը առաջին անգամ հրապարակավ հայտնվել է հանրության առջեւ, հայտնում է Թուրքմենստանի «Դովլաթ-Հաբերուսի» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, իննօրյա բացակայությունից հետո պետության ղեկավարը հայտնվել է պետական հեռուստատեսության տեսախցիկների առջեւ եւ հաստատել ապագա Ashgabat City- ում մի շարք շինարարական ծրագրեր իրականացնելու մտադրությունը:
TDH պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ, հուլիսի 15-ից նախագահն աշխատում է «աշխատանքային արձակուրդում»:
62-ամյա Բերդիմուհամեդովի մահվան մասին օրեր առաջ հայտնել էին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ:
Top-News.am

















































