Լև Լեշչենկոն, Լյուբով Ուսպենսկայան և ՌԴ մշակույթի և սպորտի այլ գործիչներ սատարել են «օրենքով գող» Շիշկանովին
ՌԴ արտիստներ Լև Լեշչենկոն, Լյուբով Ուսպենսկայան, Ալեքսանդր Սերովը, ֆուտբոլային մարզիչներ Վալերի Գազաևն ու Յուրի Սյոմինը Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրել են տնային կալանքի տեղափոխել քրեական հեղինակություն Օլեգ Մեդվեդևին (Շիշկանով): Տվյալ խնդրանքով նամակը Շիշկանովի կալանքի բողոքարկման ժամանակ ընթերցել է վերջինիս փաստաբան Դարյա Եվմենինան: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալի օգտին հանդես են եկել «նրա ճակատագրով մտահոգ ավելի քան 40 հասարակական, մշակութային և սպորտային գործիչներ»:
«Մենք երկար տարիներ նրան ճանաչում ենք որպես բարի, սրտացավ և հայրենասեր մարդու»,- ասված է նամակում:
Նամակում նաև նշվում է, որ Մեդվեդևը բարերար է, որն աջակցել է մի շարք մարզական միջոցառումների, հիմնել է «Սատուրն Ռամենսկոյե» ֆուտբոլային ակումբը և աջակցություն է ցուցաբերել «այդ թվում նաև Դոնբասի աշխարհազորայիններին, թեև նա այդ մասին «չի գովազդում»:
Աղբյուրը հաղորդում է, որ այդ փաստարկները չեն համոզել դատարանին, և խափանման միջոց կալանքը պահպանվել է:
Օլեգ Մեդվեդևը (Շիշկանով) մեղադրվում է հանցավոր խմբերի գործունեությունը համակարգելու և հանցավոր միջոցների կառավարման համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»