Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կառավարությունը արտոնություն տրվեց ևս 4 ընկերության. կստեղծվի 97 նոր աշխատատեղ

Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություններ տվեց 4՝ «Այ Պլաստ», «Ոսկե կար», «Արտ Գլոբալ», «Ին-Վի» ընկերություններին:

Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթով ներկայացրեց՝ որ ընկերությանը որքան արտոնություն է տրվելու, ինչ գործունեություն են ծավալում ընկերությունները:

Եվ այսպես՝ «Այ պլաստ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ։

«Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում` նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 15 մլն դրամ, որից 10 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 5 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:

Հաջորդը «Ոսկե Կար» ընկերությունն է: Խաչատրյանը նշեց, որ այն գործում է հագուստի արտադրության բնագավառում, նախատեսվում է իրականացնել 2 մլն դրամի ներդրումներ:

Ընկերությունն ունի 151 աշխատակից, նախատեսվում է ստեղծել ևս 60 նոր աշխատատեղ՝ 110 հազար դրամը գերազանցող աշխատավարձով:

Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը այս ծրագրային բաղադրիչի իրականացման արդյունքնում կկազմի 3 մլրդ 750 մլն դրամի չափ, որից 3 մլրդի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացածը մասը՝ ՌԴ-ում:

Արտոնություն ստանալու համար ներկրված ապրանքների դիմաց մաքսատուրքից ազատման գումարը գնահատվում է մոտ 158 մլն դրամ, որից ՀՀ բյուջեի եկամուտների նվազումը 1 մլն 930 հազար դրամ է: 2018 թվականի ընթացքում ընկերությունը վճարել է 158 մլն դրամի հարկ:

Հաջորդը, Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, մաքսային արտոնություն տրվեց «Արտ Գլոբալ» ընկերությանը:

Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150, 000 դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կազմելու են մոտ 1 մլրդ դրամ, որից մոտ 700 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 250 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 50 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 246 մլն 780 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 12 մլն 339 հազար դրամ:

«Ին-Վի» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մալուխների և հաղորդալարերի արտադրության մեջ։

Խաչատրյանն ասաց, որ արդեն իսկ իրականացվել է 387 մլն ՀՀ դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ավելի քան մեկ մլրդ դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար:

«Ներկայումս առկա է 65 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ՝ 155,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 70 մլն 200 հազար դրամ»,- նշեց նա:

Ավելի վաղ կառավարությունը մաքսային արտոնություն էր տվել «Նաիրիան» ընկերությանը: