ՌԴ Հիդրոմետկայանը նախազգուշացրել է հանգստյան օրերին սպասվող ձյան մասին
ՌԴ Հիդրոմետկայանը նախազգուշացրել է հանգստյան օրերին՝ հուլիսի 27-28-ին, սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին:
Ինչպես հաղորդում է Российская газета-ն, կիրակի Ռուսաստանում կտիրի Արկտիկայից եկած ցուրտ ցիկլոնը: Նշվում է, որ երկրի ծայրամասային հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում անձրև և թաց ձյուն կտեղա:
Ռուսաստանի հարավային շրջաններում շոգը նույնպես կնահանջի: Օդերևութաբանների կարծիքով՝ հյուսիսային շրջանում ամռան կեսին ձյան տեղումները հազվադեպ չեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առաջին ձյունն էր տեղացել Յակուտիայի որոշ շրջաններում:

















































