Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Անարդյունավետ կառավարման հետևանքները

«Փաստ» թերթը գրում է.

Ռուսաստան արտագաղթող հայաստանցիների թիվը 2019–ին կտրուկ ավելացել է։ Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է «Գայդար» ինստիտուտի փորձագետների կողմից։ Տվյալները վերցված են Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության պաշտոնական աղբյուրներից։ Հետազոտության մեջ նշվում է, որ Ռուսաստան ամենաշատ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ 2019 թ. հունվար–ապրիլին Հայաստանից Ռուսաստան է անել 12,8 հազար մարդ։ Մինչդեռ 2018 այդ ցուցանիշը կազմել էր 4,9 հազար դրամ։ Ընդ որում՝ վերջին հինգ տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ հենց 2019–ին են հայաստանցիներն արտագաղթել Ռուսաստան։ 2017–ի հունվար-ապրիլին 2,4 հազար մարդ էր արտագաղթել, 2016–ին՝ նույնքան, 2015–ին՝ 6,4 հազար, իսկ 2014–ին՝ 5,8 հազար։

Իհարկե, արտագաղթի լիարժեք պատկերը տեսնելու համար անհրաժեշտ է ամբողջ տարվա տվյալները համեմատել, քանի որ օբյեկտիվ ուսումնասիրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպիսին է օրինակ՝ սեզոնայնությամբ պայմանավորված աշխատանքային միգրացիան, երբ տարվա մի մասը մարդիկ մեկնում են Ռուսաստան, տարվա մյուս կեսին՝ վերադառնում։ Թեպետ, մի շարք գործոններ առկա են եղել նաև նախորդ տարիներին։ Ամեն դեպքում վիճակագրությունն այս տարվա առաջին կեսին այդպիսին է, մեր կառավարությունը նույնպես վիճակագրությունները ներկայացնում է ըստ եռամսյակների ։ Թեև մեծ էին ակնկալիքները, որ 2018-ին տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո կլինի կտրուկ ներգաղթ, ինչի մասին հավաս­տիացնում էին նոր իշխանությունները, միևնույն է, արտագաղթի տեմպերը փաստորեն ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այդ­պես ստացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ չդադարող ար­տագաղթը բացատրում էր ոչ միայն մարդ­կանց սոցիալ-տնտեսական վատ պայման­ներով, այլև մի շարք ուրիշ գործոններով։ Դե­ռևս անցած տարվա նոյեմբերին նա խորհր­դարանում հայտարարեց. «Մենք երկար ժա­մանակ առաջնորդվել ենք այն կանխավար­կածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են։ Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվու­թյան խնդիր։ Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել։ Հայաս­տանում մենք հաշվարկել ենք, թե արտա­գաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղի­նակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործու­նեության սահմանափակումները, արտոնու­թյունները։ Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»։

Սակայն դա դեռ ամենը չէր։ Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և շեշտել, որ արդեն խթանում են հայրենադարձությունը։ «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում։ Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,– ընդգծել էր նա։

Դրանից ավելի առաջ մարզային այցերից մեկի ժամանակ Փաշինյանը հպարտորեն հայ­տարարել էր, որ հեղափոխությունից հետո երեք ամիս շարունակ արտագաղթը դադարել էր։ Մենք հիմքեր չունենք չհավատալու այդ հայտարարություններին։ Պարզապես հե­տաքրքիր է, թե ինչո՞ւ այդքան լավ նորություն­ներից հետո իմանում ենք այսքան վատ նորու­թյուններ։ Ինչո՞ւ հիմա կառավարությունը չի հայտարարում, որ արտագաղթը շարունակ­վում է, համենայն դեպս, այս տարվա առաջին կեսին նախորդ տարիներից ավելի մեծ տեմ­պերով։ Անշուշտ, միամտություն կլիներ կարծե­լը, թե կառավարությունը նույն փութաջանու­թյամբ կհայտարարեր ոչ հաճելի վիճակագրա­կան տվյալներ։ Անկախ նրանից՝ կառավարու­թյունը կխուսափի խոսել այդ մասին, թե ոչ, պարտավոր է վաղ թե ուշ պատասխանել, որ եթե արտագաղթի պատճառներից էին անօրի­նականությունը, կոռուպցիան, տնտեսական ճնշումները, անարդարությունը, արժանա­պատվության ոտնահարումը և այլն, ապա այդ երևույթները վերացնելուց հետո ինչո՞ւ են մար­դիկ շարունակում ավելի մեծ տեմպերով ար­տագաղթել։ Եթե այդպես լավ հաշվարկել էին արտագաղթի վրա ազդող գործոնները, ապա այդ գործոնների վերացումից հետո արտա­գաղթը քանի տոկոսով պետք է նվազեր։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։