«Գլխավոր դատախազի քթի տակ». Ումի՞ց է կաշառք ստացել ավագ դատախազը. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ.-ն ավազակության համար 2013 թվականին 10 տարի ազատազրկման դատապարտված Գ.Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա մտերիմից 2019 թվականին մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրների միջոցով պարզեց , որ Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, 4 այլ անձանց հետ մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս. նրանք մուտք են գործել քնած ամուսինների բնակարան, կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, հարվածներ են հասցրել՝ հափշտակելով խոշոր չափի գումար:
Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում