Գիտնականները երաժշտական նախասիրությունների եւ ինտելեկտի մակարդակի միջեւ կապ են գտել
Գիտնականները երաժշտական նախասիրությունների եւ ինտելեկտի մակարդակի միջեւ կապ են գտել: Գիտական աշխատության արդյունքները հրապարակվել են պրոֆիլային մամուլում, հաղորդում է Planet-today-ը:
Նախագծին մասնակցել է 6000 կամավոր: Գիտնականները հատկապես նշում են, որ երաժշտական նախասիրությունների եւ IQ-ի միջեւ կապը հայտնաբերվել է վաղուց, սակայն այժմ գիտական հանրությունն ապացույցներ է գտել:
«Կապ կա նախընտրած երաժշտության եւ անձի տեսակի միջեւ: Այսինքն՝ իմանալով, թե ինչ երաժշտություն է սիրում մարդը, կարելի է վստահորեն դատել նրա բնավորության եւ ինտելեկտուալ ունակությունների մասին»,- ասում են հետազոտության հեղինակները:
Մասնավորապես, պարզվել է, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ հաճախ գնահատում են դասական երաժշտությունը, ինչպես նաեւ ջազը: Միջինից բարձր ինտելեկտը նկատվել է մելոմանների մոտ, որոնք սիրում են ռոք, այլընտրանքային երաժշտություն, հաճախ՝ հեվի մետալ: Նման մարդիկ քիչ շփվող են:
Փոփ, հիփ հոփ, R'n'B երաժշտության սիրահարները կարող են հազվադեպ պարծենալ բարձր IQ-ով, չնայած դրան՝ նրանք բաց են շփման համար եւ չեն տառապում ցածր ինքնագնահատականով: Համապատասխանաբար, նման մարդիկ հաջողության են հասնում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը