Հանձնարարվել է չբացակայել քաղաքից. վարչապետի մակարդակով փակ քննարկում է լինելու. օրակարգում հանրաքվեի հարցն է
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։
Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետեւ հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում