Ծխախոտը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլեւ բնության համար. գիտնականներ
Ծխախոտը վտանգավոր է ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ ողջ մոլորակի համար. ծխախոտի նետված մնացորդները զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին:
Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականները պարզել են, որ խոտերին կամ գետնին նետված ծխախոտի մնացորդները զգալիորեն վատթարացնում են բույսերի աճը:
Science Alert-ը հաղորդում է, որ գիտնականները վերցրել են Քեմբրիջ քաղաքից բույսերի նմուշներ, այդ թվում հրապարակներից, որտեղ մեկ քառակուսի մետրում գտնվել է ծխախոտի ավելի քան 100 մնացորդ:
Նմուշների հետազոտությունները ցույց են տվել, որ մնացորդները նվազեցնում են խոտաբույսերի ծլումը 10 տոկոսով, իսկ երեքնուկինը՝ 27 տոկոսով:
Բույսերի ըն ձյուղների երկարությունը, որոնք այնուամենայնիվ ծլել են, մնացորդների պատճառով կրճատվել են 13 եւ 28 տոկոսով:
Ըստ գիտնականների՝ ամեն տարի մոտ 4.5 տրիլիոն ծխախոտի մնացորդ է նետվում: Այս գնահատականն, իհարկե, մոտավոր է եւ հիմնված է 5.6 տրիլիոն ծխախոտների արտադրության տվյալների վրա, որոնց մեծամասնությունը պատշաճ կերպով չի վերամշակվում:
Ծխախոտի մնացորդում ամենավտանգավոր աղտոտող տարր է ֆիլտրը, որը ցելյուլոզայի ացետատ է պարունակում: Այս նյութն օգտագործվում է պլաստմասայի պատրաստման ժամանակ, որոնք առնվազն 10 տարի չեն քայքայվում:
Մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետեւանքով ֆիլտրերը հարկավոր է արգելել, քանի որ ծխելուց վնասը իրականում դրանք չեն նվազեցնում եւ օգտագործվում են միայն որպես մարքեթինգային քայլ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ